Մաթեմատիկա

Մխիթար Սեբաստացի կրթահամալի

<<Ես կարողանում եմ>> ստուգատես

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

10-1 դասարան

Ես Ալբերտ Բաբաև եմ։

Այս կիսամյակ  ես  ավելի հեշտությամբ եմ կարողանում օգտագործել բլոգս, ավելի հաճախ եմ այն թարմացնում։  Ես  ապագա ոսկերիչ եմ ,  մաթեմատիկայի  ժամերին  մենք  ուսումնասիրում  ենք  այն  թեմաները,  որոնք առնչվում են ոսկերչության հետ, մասնակցել  եմ ոսկերչության և մաթեմատիկայի հետ  համատեղ  բոլոր դասերին։  Այս կիսամյակ ավելի հաճախ ենք բանավոր հաշվել, սովորել եմ բանավոր հաշվելու մի քանի պարզագույն հնարքներ,  որոնց  շնորհիվ  հաշվիչը  օգտագործում եմ բազմանիշ  թվերի հետ գործողություն կատարելու ժամանակ։  Մասնակցել եմ   <<Կենգուրու –ֆլեշ մոբ>>  մաթեմատիկական ստուգատեսին և <<Ընտանեկան ֆլեշմոբ>>  ստուգատեսին։  Պատրաստել եմ ուսումնական նյութեր՝ պրեզենտացիաներ  <<Մեծություններ>>,  <<Բազմանկյուններ>> վերնագրերով։  Կատարել եմ  թարգմանություն թվի մասին։  Կից ֆայլում  ներկայացնում եմ մեր անցած դասերը  և այն առաջադրանքները, որոնք  ես կարողանում եմ կիրառել  իմ արհեստում։

Թեմա՝ Կարողանում եմ

/1- այո, 0 –ոչ/

Կիրառում եմ
Բլոգավարել, հասցե՝
Մեծությունների չափում, չափման միավորներ 1 1
Ամբողջ ցուցիչով աստիճան 1 1
Աստիճանի կիրառությունը 1 1
Թվային ուղիղ 1 1
Կոորդինատային հարթություն 1 1
Կետ, ուղիղ, ճառագայթ 1 1
Բեկյալ, բեկյալ գծեր O 0
Բազմանկյուններ, բազմանկայն տեսակները 1 1
Բազմանկյան պարագիծ 1 1
Եռանկյան, քառանկյան մակերեսը 1 1
Անկյուն, անկյան տեսակները 1 1
Շրջան և շրջանագիծ 1 1
Անկյուն, անկյան տեսակները 1 1
Համեմատությունները, խնդիրներ դրանց վերաբերյալ 1 1
Ուղիղ և հակադարձ կախումներ 0 0
Տոկոս, մաս, խնդիրներ դրանց վերաբերյալ 1 1
Համաչափություն 1 1