Կոմպոստ

Թափոնների քանակի կրճատման ու դրանց վերօգտագործման լավագույն միջոցներից մեկը կոմպոսի պատրաստումն է: Կեսաքայքայվող նյութերը կարելի է վերամշակել կոմպոստի` արժեքավոր օրգանական պարապտանյութերի : Կոմպոստ կարելի է վերապատրաստել ինչպես տնային այնպես էլ քաղաքային մասշտաբի կոմպոստ արտադրող մեծ գործարաններում:

Կոմպոստը մասնակիորեն քայքայված օրգանական նյութ է: Այն առաջանում է բնական միջավայրում` անտառում գետնին թափված տերևների և աղբի քայքայումից: Տան պարտեզներում մենք կարող ենք ավելի արագ ստանալ նույն արդյունքը` պատրաստելով կոմպոստի կույտ: Ժամանակի ընթացքում կոմպոստի հետագա քայքայման արգասիքները և հողի մյուս բաղադրիչները փոխազդելով միմյանց հետ առաջացնում եմ հումուս: Հումուսը հողի գլխավոր բաղադրիչն է, որի կազմավորման համար պահանջվում են երկար տարիներ: Օրգանական նյութերի` կոմպոսի կամ հումուսի անհրաժեշտ քանակությունը չափազանց կարևոր է հողը պահպանելու համար: Կոմպոստ պատրաստելու համար պահանջվում են սննդարար նյութեր,թթվածին, ջուր, միկրոօրգանիզմներ և ժամանակ: Սննդարար նյութեր:

Պարտեզի մանցուկները`հիմնականում չոր տերևները և ճյուղերը ածխածնով հարուստ զանգված են: Թարմ, կանաչ մնացորդները և խոհանոցային թափոնները հարուստ են ազոտով: Կատարյալ խառնուրդը պետք է պարունակի մոտավորապես 3 բաժին ածխածին և 1 բաժին ազոտ: Գոյություն ունեն շատ այլ թափոններ, որոնք կարելի է կոմպոստի վերածել` թեյի տերևները, սուրճի նստվածքը, կավի մնացորդները և այլն: Թթվածին: Թթվածինը չափազանց կարևոր է կոմպոստի պատրաստման համար: Սկզբնական շրջանում կույտը նոսր է և բավականին թթվածին է պարունակում: Զանգվածի խտանալու հետ մեկտեղ անհրաժեշտ է որոշակի ժամանակ անց ապահովվել թթվածնի մուտքը դեպի զանգված: Ջուր: Միկրոօրգանիզներին անհրաժեշտ է խոնավություն, բայց ոչ մեծ քանակությամբ:

Եթե ողջ օդային տարածքը լցվի ջրով, ապա զանգավածը կդառնա թթվածնազուրկ: Զանգվածի համար խոնավության պարունակությունը պետք է լինի 50%: Միկրոօրգանիզմներ: Միկրոօրգանիզմները զանգվածի մեջ հայտնվում են հում նյութի հետ: Միկրոօրգանիզմների մուտքը հաստատ ապահովելու համար պետք է զանգվածին պարբերաբար ավելացնել հող կամ գոմաղբ: Ժամանակ: Գործընթացի հաջող ընթացքի դեպքում քայքայման դպրոցեսը տևում է մոտ տասը շաբաթ: Փորքան մեծ է լինի կոմպոստացման զանգվածը այնքան գործընթացը բարեհաջող կընթանա: Կոմպոստացման գործընթացին խանգարող նյութերն են ` · Մսեղենը, ձկնեղենը, ձեթը, յուղը. Սրանք գրավում են վնասատուներին (առնետներ) · Մեծ քանակությամբ աղաջրերը, աղը վնաս է ինչպես հողին և բույսերին, այնպես էլ կոմպոստին · Թունավոր մոլախոտերի պտուղներն ու սերմերը · Մեծ քանակությամբ մոխիրը · Մեծ ճյուղերը

Ինչպես պատրաստել Կոմպոստ-https://www.youtube.com/watch?v=x_wvHqXyYX0
Բնական աղետ

Աղետը պատահրա է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ բախում տիեզերական մարմնի հետ, արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու վատ ուսուցնում, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայինկարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայություն: Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:

Աղետներին նախապատրաստվելիս՝

Պատրաստեք Աղետի կապոց, որն առաջին անհրաժեշտության իրերի, փաստաթղթերի, Առաջին օգնության արկղիկի, ռադիոընդունիչի, գրպանի լապտերի, պահածոյացված սննդի, ջրի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքածու է, որից օգտվում են աղետների դեպքում, և որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կարիքները հոգալու համար:

Իմացեք էլեկտրականության, գազի, ջրի հիմնական անջատիչների տեղերը, անջատելու ձևը: Գազի և ջրի փականների կողքին ունեցեք անհրաժեշտ գործիքներ:

Իմացեք ձեր աշխատանքի վթարային ելքերը:

Սովորեցրեք երեխաներին, թե ինչպես վարվել աղետների դեպքում, երբ ծնողները (մեծահասակները) նրանց հետ չեն:

Ընտանիքով որոշեք աղետի դեպքում ժամադրման որևէ վայր:

Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողում բնական միջավայրի վրա: Օրինակ՝ ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները: Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկում և դաշտեր: Փոթորիկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ:Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլէկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը:

Երկրաշարժ

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում: Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի. Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշաժը կապված է մարդկային գործունեության հետ: ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։ Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի. Կանխատեսելի երկրաշարժեր և Անկանխատեսելի երկրաշարժեր Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Փոթորիկ

Օդը երբեք տևական դադարի մեջ չի լինում: Այն գտնվում է անընդհատ հորիզոնական և ուղղաձիգ շարժման մեջ: Օդի հորիզոնական շարժումը կոչվում է քամի: Քամու առաջացման պատճառը օդի անհավասարաչափ տաքանալն է, որն առաջ է բորում մթնոլորտային ճնշման անհամաչափ բաշխում: Բարձր ճնշման վայրից օդը տեղափոխվում է դեպի ցածր ճնշման վայրը: Փոթորիկը քամու տեսակ է: Փոթորիկը տևում է այնքան ժամանակ, մինչև ճնշումները հավասարվեն: Որքան մեծ են ճնշման տարբերությունները, այնքան ուժեղ են քամիները: Փոթորիկն անսովոր ուժի (արագությունը – 15-20մ/վրկ) քամի է: Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղտեին, ինչպիսին երկրաշարժն է: Փոթորիկի հետևանքով զոհվում են, ստանում են տարբեր ծանրության վնասվածքներ: Փոթորիկը վնսում է ամուր ու քանդում շինություննեևը, կտրում կապի ու էլեկտահաղորդման լարերը, ամրացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը:

Ինչ անել երկրաշարժից հետո՝

Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորության սահմաններում հարկավոր է տեղափոխվել ավելի անվտանգ տեղ, կարիքի դեպքում՝ ցուցաբերել առաջին օգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել (բղավել, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ: Կարելի է փորձել սողանցք բացելով ինքնուրույն դուրս գալ փլատակներից՝ խուսափելով իրար վրակուտակված մեծ բեկորներից:

Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի՛ մատնվեք, խնայեք ուժերը, ավելորդ շարժումներ մի՛ կատարեք, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանեք մի քանի մասի՝ խնայողաբար օգտագործելով այն: Հիշեք, որ ձեզ որոնում են և կփրկեն:

Եթե ձեր կացարանը քիչ է տուժել, և հնարավոր է այնտեղ ապրել, ապա առաջին հերթին պետք է ստուգել՝ արդյոք չե՞ն վնասվել էլեկտրահաղորդալարերը, վառարանների ծխնելույզները, կոյուղին, չկա՞ գազի արտահոսք, չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ և այլն:

Համաճարակներից (հատկապես ամռանը) և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնները:

ՋՐՀԵՂԵՂ

Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է: Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը:

Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը:

Ջրհեղեղների վտանգի նախազգուշացումների դեպքում պետք է՝

մշտապես հետևել տեղեկատվական միջոցների հաղորդագրություններին:

անհրաժեշտության դեպքում բարձրացնել կահույքը ջրի հնարավոր մակարդակից բարձր:

թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի բարձր տեղ:

ստուգել Աղետի կապոցը և թարմ ջրի պաշարները:

հավաքել և ապահով տեղավորել արժեքավոր իրերը, փաստաթղթերը, դրամը և լուսանկարները:

անջատել էլեկտրականությունը, գազը և ջուրը:

Ջրհեղեղի ժամանակ և հետո՝

Պաշտպանեք Աղետի կապոցը թրջվելուց:

Եռացրեք ծորակի ջուրը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով:

Մի՛ միացրեք գազը կամ էլեկտրականությունը, մինչև չհամոզվեք, որ նրանց օգտագործումն անվտանգ է ձեզ համար:

Խուսափեք մտնել ջուրը, քանի որ այն կարող է վտանգավոր լինել, իսկ եթե ստիպված եք անցնել ծանծաղուտով, ապա հագեք ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:

Սողանք

Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։

Սելավ

Սելավը կարճաժամկետ եւ բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձեւավորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով եւ ջրահոսքի ավազանը անտառապատելով:

Քարաթափում

Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա։ Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը։

Ձնահյուս

Ձյան ինտենսիվ հալոցքի կամ ուժեղ անձրեւների հետեւանքով (գարնանն ու աշնանը) լեռնային μարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժում, որն եnμեմն հասնում է բնակելի հարթավայրերին եւ սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը, վնաս պատճառում տնտեսության օբյեկտներին, շրջակա բնական միջավայրին։ Ձնահյուսերի շարժման պատճառ են դառնում ձյան առատ տեղումները: Ձնահյուսերի հետեւանքով լրջորեն վնասվում են էլեկտրահաղորդման գծերը, լեռնանցքային ճանապարհները եւ այլն։

Փոշեփոթորիկ

Փոշեփոթորիկն ուժեղ քամու հետեւանքով գետնահողից (գրունտից) փոշու կամ ավազի տեղափոխումն է։ Տարածված է հողն ուժեղ վարած վայրերում, ավազոտ ու լյոսային (դեղնահողային) եւ այլ վայրերում։ Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է եւ ճիշտ ագրոտեխնիկան։

Մրրիկ

Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Թեպետ մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։

Պտտահողմ, մրրկասյուն

Օդի մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքով։ Առաջանում է օդի ուժեղ տաքացման ժամանակ բարձրացող հոսանքի շնորհիվ։ Տեղաշարժվում է 5-20 մետր վայրկյան արագությամբ։ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում է եւ միաժամանակ բարձրանում պարուրաձեւ՝ գետնից վեր քաշելով փոշի, ջուր ու տարբեր առարկաներ։ Իր գոյության ընթացքում, որ տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ, պտտահողմն անցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչեւ մի քանի կիլոմետր։ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում է տորնադո (իսպաներեն)։

Երաշտ

Երաշտը օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւական ժամանակամիջոցում անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։

Երաշտը օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւական ժամանակամիջոցում անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։

Խորշակ

Խորշակը խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։

Համաճարակներ

Արտակարգ իրավիճակների, այդ թվում աղետալի բնույթի կացությունների առաջացման կարող է հանգեցնել ինֆեկցիոն (վարակիչ) հիվանդությունների տարածումը բնակչության, կենդանիների ու բույսերի շրջանում։ Կենդանիների մեջ համաճարակային հիվանդության տարածումը կոչվում է էպիզոոտիա, իսկ բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի մեջ՝ էպիֆիտոտիա։ Վարակիչ են այն հիվանդությունները, որոնք ծագում են մարդու օրգանիզմի մեջ վարակի յուրահատուկ հարուցիչ ներթափանցելու հետեւանքով։

Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ

Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղի ունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցների ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքի ու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման եւ շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացման։

Ես կարողանում եմ:Էկոլոգիա

Ես Էկոլոգիայից պատրաստել եմ նյութեր ՁԻԱՀ-ի, Միավ-ի, Բուսական ռեսուրսներն ու դրանց օգտագործման առանձնահատկությունները, Ականջակալների, Ճառագայթումի, Թափոնները որպես մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության արդյունք, Ագաթի,Սպիտակի երկրաշարժի,  Թափոնների և Աղմուկի մասին տեղադրել եմ իմ բլոգի Էկոլոգիայի բաժնում:Ես կարողանում եմ համացանցից գտնել էկոլոգիային համապատաս նյութեր և պատրաստել պրիզտանցիյա:Մենք դիտել էնք ԳՄՈ-ի մասին ես այդ ժամանակ հասկացա որ բազմաթրիվ երկրներում բանջարեղենի և մրգերի մեջ սրսկում են ԳՄՈ դա այնդպես է անում որ միրգը կամ բանջարը ավելի լավ տեսք ստանա բայց ԳՄՈ նյութը վնաս է օրգանիզմին:Մենք բացի ԳՄՈ-ի մասին ուսամնական ֆիլմից նայել էինք բազմաթիվ հետաքրքիր ուսումնական ֆիլմեր:

Ագաթ

Ագաթը կիսաթանկարժեք քար է, նուրբ շերտավոր քաղկեդոնի տեսակ:
Ագաթը չափազանց հետաքրքիր բյուրեղ է: Այն բաղկացած է իրար միացած տարբեր գույների և թափանցիկության չափազանց բարակ ու անհամար շերտերից: Ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ տարբեր երկրների գիտնականներ փորձում են գտնել ագաթի խորհրդավոր բազմաշերտության գաղտնիքը: Կան տարբեր վարկածներ, բայց գատնիքը դեռ սպասում է իր բացահայտմանը:

Հայաստանի Սարիգյուղի հանքավայրի ագաթներից

Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով: Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6–6,5 է:

Ագաթն առաջանում է հրաբխային ապարներում` ջրային սիլիկաթթվային լուծույթների ներհոսման հետևանքով: Հայաստանում հայտնի են Սարի գյուղի և Շահնազարի հանքերը… Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր: Օգտագործվում է տեխնիկայի և ոսկերչության մեջ: Նաև հղկանյութ է:
Ագաթն օգնում է հաղթահարել դյուրագրգիռության, զայրույթի պոռթկումները և այլ բացասական հատկանիշներ: Այն իր տիրոջը հաղորդում է ուժ և երկարակեցություն, սրում է տեսողությունը: Այն յուրահատուկ քար-հովանավոր է հատկապես նրանց համար, ով ծնվել է ապրիլ, մայիս և հունիս ամիսներին:
Ագաթը պաշտպանում է չար աչքից, թույներից, այն կրողին պարգևում է երկարակեցություն ու առողջություն, առնականություն ու հանգստություն: Ծովակնը համարվում է սիրահարների քար, պահպանում է ընտանեկան երջանկությունը, նպաստում բարեկեցությանը:

ՄԻԱՎ

ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս (ֆր.՝ VIH)), ախտահարում է մարդու օրգանիզմի տարբեր բջիջները և հատկապես՝ իմունային համակարգի բջիջները։ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ զարգանում է երկարատև ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն՝ ՄԻԱՎ վարակ, որի արդյունքում դանդաղորեն քայքայվում են լիմֆոցիտները, մակրոֆագերը և նյարդային հյուսվածքները տարիներ, ինչը հանգեցնում է իմունային համակարգի աստիճանաբար զարգացող դեֆեկտի, ինչը հանգեցնում է հիվանդի մահվան երկրորդային վնասվածքներից կամ ենթասուր էնցեֆալիտից։

ՄԻԱՎ վարակի հետևանքով խաթարվում է մարդու իմունային համակարգի գործունեությունը, թուլանում կամ վերանում է որևէ հիվանդության դեմ օրգանիզմի արդյունավետ պայքարի հնարավորությունը։ Իմունային համակարգի հենց այդ ընկճված վիճակը կոչվում է իմունային անբավարարություն։ ՄԻԱՎ վարակակիրների մոտ իմունային անբավարարությունը զարգանում է տարիների ընթացքում, և նրանք կարող են միջինում 7-15 տարի առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ։ Սակայն այդ ընթացքում նրանք շարունակում են վարակի աղբյուր հանդիսանալ։

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է։

ՁԻԱՀ

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ), հիվանդության որոշակի արտահայտությունների ամբողջություն է։

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։

Ինչպես ցանկացած այլ վարակ ՄԻԱՎ-ը ևս ունի իրեն հատուկ զարգացման փուլերը։

Բուսական ռեսուրսներն ու դրանց օգտագործման առանձնահատկությունները

Բուսականությամբ է պայմանավորված բուն կյանքի և դրա համար անհրաժեշտ բնական միջավայրի գոյությունը և հարատևումը: Բուսականությունը միաժամանակ բնական ռեսուրս է, որն օգտագործվում է նյութական արտադրության ոլորտում: Բուսական ռեսուրսը երկրագնդի բնական բուսածածկույթի այն զանգվածն է, որը մարդկային հասարակության զարգացման տվյալ մակարդակում հանդես է գալիս որպես մարդկության գոյության անհրաժեշտ աղբյուր, որպես կարևորագույն արտադրամիջոց: Բուսական ռեսուրսները կենդանական ռեսուրսների հետ միասին կազմում են կենսածին (բիոտիկ) ռեսուրսները: Դրանց ընդհանուր ծավալը Երկրի վրա վիթխարի է՝ մոտավորապես 1 տրիլիոն 840 մլրդ տ: Այս քանակության միայն 0.1%-ն է բաժին ընկնում կենդանական ռեսուրսներին, հիմնական մասը 99.9%-ը, կազմում են բուսական ռեսուրսները: Ըստ կիրառության բնագավառների բուսական ռեսուսները բաժանվում են հետևյալ խմբերի սննդային բույսեր, դեղաբույսեր, տեղնիկական բույսեր, կերաբույսեր, դեկորատիվ բույսեր: Սննդային բույսերը մարդու կողմից անմիջականորեն օգտագործվում են որպես սնունդ, կամ էլ հումք են ծառայում սննդի արտադրության համար: Սննդային բույսերը բաժանվում են մի քանի խմբի: Օրինակ, առանձին խմբեր են կազմում պտուղներն ու հատապտուղները, համեմունք ծառայող բույսերը, օսլա պարունակող բույսերը և այլն:

Այս խմբերը տարբերվում են գլխավորապես իրենց քիմիական կազմով: Այսպես, օրինակ, բակլազգիների ու հացազգիների պտուղները հարուստ են սպիտաակուցներով: Պտուղներն ու հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, հանքային աղեր և այլ վիտամիններ: Օսլա պարունակող բույսերն իրենց ստորգետնյա օրգաններում՝ պալարներում, կոճղարմատներում պարունակում են մեծ քանակությամբ օսլա: Իրենց քիմիական կազմով ու սննդարար հատկանիշներով առանձնացվում են սնկերն ու ջրիմուռները: Սննդային բույսերը հանդիպում են բոլոր բնական լանդշաֆտներում: Բայց դրանց բազմազանությամբ հատկապես աչքի են ընկնում խոնավ մշտադալար անտառները: Այստեղ աճում են սուրճը, կակաոն, կոկոսյան և փյունիկյան արմավենիները, որպես համեմունք օգտագործվող բույսերը՝ դարչինը, մեխակը, սև պղպեղը, վանիլը և այլն, որոնք լայն սպառում ունեն ամբողջ աշխարհում:

Դեղաբույսերը պարունակում են մարդու օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ազդեցություն ունեցող տարբեր նյութեր՝ եթերայուղեր, գլիկոզիտներ, դաբաղանյութեր, ալկալոիդներ, վիտամիններ: Ըստ ազդեցության բնույթի՝ տարբերվում են հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակաբորբոքային և այլ դեղաբույսեր: Լայն կիրառություն ունեցող դեղաբույսերից են քինածառը, կոկայենին, մասրենին, արոսենին, հաղարջենին և մի շարք այլ բույսեր: Գիտության զարգացմանը զուգընթաց հայտնաբերվում են բուժիչ հատկություններ ունեցող նորանոր տեսակներ:

Տեխնիկական մշակաբույսերը դրանք բոլոր այն բույսերն են, որոնք արդյունաբերության տարբեր ճյուղերում կարող են օգտագործվել որպես հումք: Դրանցիցի են կաուչուկատուները, որոնցից ներկայումս ստացվում է ռետինի համաշխարհային արտադրության 30%-ը: Հիմնական կաւոչուկատու բույսը՝ բրազիլական հեվեա ծառն է: Տեխնիկական մեծ արժեք են ներկայացնում խեժ պարունակող բույսերը, օրինակ, սովորական ու սիբիրական սոճին: Որպես արդյունաբերական հումք բարձր են գնահատվում թելատու (վուշը, բամբակենին, ջութը, բրդյա ծառը), յուղատու (յուղատու արմավենիները, արևածաղիկը, սիբիրական մայրին), ներկատու և դաբաղանյութեր պարունակող բույսերը: Շատ տեխնիկական բույսեր մարդու կողմից ընտելացվել են և օգտագործվում են որպես մշակաբույսեր:

Կերակրաբույսերը կարևոր նշանակություն ունեն գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության համար: Դրանք աշխարհում զբաղցնում են 30 մլն, այսինքն ամբող աշխարհի ցամաքիշուրջ 20 %-ը: Կերակրաբույսերը հատկապես հարուս են նսսդանյութերով ( շաքարներ, սիտակուցներ, վիտամիններ): Բուսականությունը հանդիսանում է միջավայրաստեղ կարևոր գործոն: Հատկապես մեծանում է նրանց դերը ուրբանիզացման ներկայիս տեմպերիտեմպերի պայմաններում:

Ականջակալներ

Ականջակալներ (անգլերեն` Headphones), անհատական սարք է երաժշտություն կամ ձայն լսելու համար, որը միացվում է մեկ սարքի։ Այն կարելի է միացնել փլեյերներին, համակարգիչներին, բջջային հեռախոսներին կամ այլ տեսակի սարքերին որոնք ունեն նման հնարավորութուն։ Ականջակալները օգտագործվում է նաև ձայնագրման ստուդիաներում, երաժշության ձայնագրման հաստակ վերահսկողությունը սահմանելու նպատակով։ Առաջին ականջակալը օգտագործել է Ֆիլիպ Ռեյսը 1861 թվականին։

Ծալվող ականջակալներ
Տեխնիկական բնութագրեր

Հիմնական տեխնիկական բնութագրիչները համարվում են՝ մաքուր ձայնաբաժինը (диапазон), զգայունությունը, դիմադրողականությունը, մաքսիամալ հզորությունը և խեղաթյուրման տոկոսային հարաբերության :

  • Ձայնաբաժնի մաքրություն – այս բնությագիրը ականջակալների ձայնային որակի մասին է խոսում: Մեծ դիամետրայով ականջակալների մոտ մեմբրաններն ունեն ձայնի բարձր որակ: Միջին բնութագրական որակը կազմում է 18 Հց – 20 000 Հց (Հերց): Որոշ որակյալ ականջակալներ ունեն ձայն 7 Հց – 120 Կհց հաճախականություն:
  • Զգայունությունը – (КПД), զգայունությունը ներգործում է ականջակալների ձայնի բարձրության վրա: Հիմնականում ականջակալները ապահովված են լինում ոչ ավել քան 100 Դբ հզորությամբ, ավելի քչի դեպքում ձայնը կարող է շատ ցածր լինել, մանավանդ եթե ականջակալները օգտագործվում են նբագարկիչի համար: Զգայունության վրա ազդում է մագնիսական սիտիկի պատրաստանյութը, որն ականջակալների մեջ է , օրինակ՝ չհարող մագնիսական սրտիկներ:
  • Դիմադրողականություն – (իմպեդանս), այստեղ կարևոր է ականջակալների լրիվ էլեկտրական դիմադրողականության համապատասխանեցումը և ձայնի աղբյուրի դուրս արտաքին՝ դրսի դիմադրողականությունը:

Ականջակալների մեծամասնությունը պատրաստված է 32 Օմ դիմադրողականությամբ: Իսկ 16 Օմ դիմադրողականություն գրանցողները ունեն ավելացված, տարբերակված ակուստիկակական հզորություն:

  • Մաքսիմալ հզորություն – Այս տեխնիկան ապահովում է ականջակալների ամբողջովին ձայնի հզորությունը:
  • Խեղաթյուրման տոկոսային հարաբերության – Այս բնութագրիչը չափվում է տոկոսներով՝ մասնաբաժիններով: Որքան փոքր է դրա չափը, այնքան ավելի որակով է ձայնի արտահայտումը:

Ախտաբանական աղմուկ

Ախտաբանական ականջների աղմուկն առաջանում է դեպի լսողական նյարդ գնացող արյան անհավասարաչափ հոսքի պատճառով կամ միջին և ներքին ականջի հիվանդությունների, կապարով, արսենով, սնդիկով, ալկոհոլով, նիկոտինով քրոնիկ, թունավորումների, հիպերտոնիկ հիվանդության, թերճնշման դեպքերում, որը պայմանավորված է նյարդի գրգռմամբ։ Սովորաբար աղմուկի հետ միաժամանակ նկատվում է լսողության նվազում, և որքան մեծ է աղմուկի ուժը, այնքան ավելի է նվազում լսողությունը։ Խլության դեպքում աղմուկը, որպես կանոն, դադարում է։ Աղմուկի ուժեղացումը (կամ առաջացումը) կարող է դիտվել զարկերակային ճնշման տատանումների, հոգեկան զգալի գրգռված վիճակների, ֆիզիկական լարվածության, գերհոգնածության ժամանակ։ Այն հաճախ ականջի և սիրտանոթային համակարգի հիվանդությունների համեմատաբար վաղ ախտանշան է։

Հղիություն

Ականջների աղմուկը երբեմն առաջանում է հղիության և կլիմաքսի շրջանում։ Հղի կանանց մոտ աղմուկի առաջացումը կարող է վկայել զարկերակային ճնշման անկայունության մասին և լինել հղիության տոքսիկոզների վաղ նախանշան։

Ճառագայթում

Ճառագայթման արտաքին աղբյուրները

Տիեզերական ճառագայթմամբ ստեղծվող ռադիոակտիվ ֆոնը (0.3 մԶվտ/տարին) կազմում է մարդու ստացած ողջ արտաքին ճառագայթման (0.65 մԶվտ/տարին) կեսից փոքր-ինչ քիչ: Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ,որտեղ չներթափանցեն տիեզերական ճառագայթները: Պետք է նշել, որ բևեռները ճառագայթվում են ավելի շատ, քան հասարակածը: Սա կապված է երկրի մագնիսական դաշտի առկայության հետ, որի ուժագծերը մտնում և դուրս են գալիս բևեռներում: Այնուամենայնիվ ավելի մեծ դեր է խաղում այն, թե որտեղ էգտնվում մարդը: Որքան բարձր է մարդ ծովի մակարդակից, այնքան մեծ է ճառագայթման աստիճանը, քանզի օդային շերտի հաստությունը և խտությունը բարձրանալու հետ նվազում է և թուլանում են պաշտպանիչ ունակությունները: Այսինքն` ծովի մակարդակի վրա ապրողը ստանում է տարեկան 0.3 մԶվտ, իսկ 4000 մետր բարձրության վրա ճառագայթումը արդեն 1.7 մԶվտ է: 12կմ բարձրության վրա, տիեզերական ճառագայթների հաշվին, ճառագայթման մակարդակը աճում է երկրայինից 25 անգամ: Ինքնաթիռների անձնակազմը ստանում է 10 մկԶվտ չափաբաժին 2400կմ անցնելիս: Այստեղնշանակություն ունի ոչ միայն թռիչքի տևողությունը ,այլև բարձրությունը: Երկրային ռադիացիան` միջինում 0.35 մԶվտ/տարին, հիմանականում ճառագայթվում է այն օգտակար հանածոներից, որոնք պարունակում են կալիում-40, ռուբիդիում-87, ուրանիում-238 և թորիում-234: Բնականաբար երկրային ռադիոակտիվությունը ամենուրեք նույնը չէ, այն տատանվում է միջինում 0.3 – 0.5 մԶվտ/տարին սահմաններում: Գոյություն ունեն վայրեր, որտեղ այս ցուցանիշը բազմաթիվ անգամներ մեծ է:

Ճառագայթման տեսակները

Բետա-ճառագայթում

Միջուկի փոխարկումն այլ միջուկի կարող է ուղեկցվել էլեկտրոնի արձակմամբ: Պատմականորեն այդ ռեակցիան կոչվել է β-տրոհում, իսկ ճառագայթումը՝ β-ճառագայթում: β-մասնիկի ինքնությունը պարզել է Բեկերելը, որը ուսումնասիրելով մագնիսական դաշտում նրա շեղումը, ցույց տվեց, որ այն մեծ արագությամբ շարժվող էլեկտրոն է: Առաջին հայացքից զարմանալի է, թե միջուկն ինչպես կարող է էլեկտրոն արձակել, եթե միջուկում էլեկտրոններ չկան: Սակայն պարզվում է, որ որոշակի պայմաններում միջուկի ներսում նեյտրոնը տրոհվում է պրոտոնի, էլեկտրոնի և հականետրինոյի: Վերջիններս դուրս են թռչում միջուկից: Այս տրոհումը տեղի է ունենում մեծ թվով նեյտրոններ պարունակող միջուկներում:Հականեյտրինոն չեզոք տարրական մասնիկ է, հետևաբար, այն ունի ներթափանցման մեծ ունակություն: Բնության մեջ β-ճառագայթման հաճախ հանդիպող ռեակցիա է ածխածն իզոտոպի վերածումը ազոտի.Որտեղ հատանեյտրինոն է:Ծանր ռադիոակտիվ միջուկերը տրոհվում են՝ ճառագայթելով α- կամ β-մասնիկ, հերթագայելով միմյանց: Ամեն մի α-տրոհում զանգվածային թիվը փոքրացնում է 4-ով, կարգածիվը՝2-ով, իսկ β-տրոհումը կարգաթիվը մեծացնում է 1-ով: Այդ ռեակցիաների շարքը շարունակվում է այնքան, մինչև ստացվում է կապարի կամ բիսմուտի որևէ կայուն իզոտոպ: Այդպիսի շարքերն անվանում են ռադիոակտիվ ընտանիքներ: Նրանցից մեկը սկսվում -ից և ավարտվում -ով

Գամմա-ճառագայթում

Երբ միջուկները ճառագայթում են α- կամ β-մասնիկներ, նրանց մոտ հաճախ մնում է էներգիայի ավելցուկ: Ատոմի համեմատությամբ ասում են, որ միջուկը գտնվում է որոշակի կյանքի տևողությամբ գրգռված վիճակում: Որոշ ժամանակ անց գրգռված միջուկը ճառագայթում է: Այդ ճառագայթումը հայտնագործվել է ֆրանսիացի ֆիզիկոս Պ.Վիլարդի կողմից 1900թ. և կոչվել γ-ճառագայթում: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ γ-ճառագայթները կարճ՝ λալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ալիքներ են: Ռենտգենյան ճառագայթների նման γ-ճառագայթները նույնպես բյուրեղային ցանցի վրա դիֆրակցիա երևույթ են առաջացնում: γ-ճառագայթները, ունենալով ալիքի փոքր երկարություն, հստակորեն դրսևորում են մասնիկային հատկություններ: γ-ճառագայթմանը բնորոշ է մեծծ ներթափացման ընդունակությունը, որը կախված է ինչպես γ-քվանտների էներգիայից, այնպես էլ կլանող միջավայրի տեսակից: Օրինակ՝5 ՄԷՎ էներգիայով γ-քվանտների հոսքը 10 անգամ փոքրանում է 36 սմ հաստությամբ բետոնի շերտով, կամ 4,7 սմ հաստությամբ կապարի շերտով անցնելիս: γ-ճառագայթման հետևանքով չի փոխվում ոչ միջուկի լիցքը և ոչ է զանգվածը, այն գրգռված վիճակից անցնում է հիմնական վիճակ: Դրա հետ մեկտեղ կան ռադիոակտի տրոհումներ, որոնց ընթացքում ճառագայթվում են β-մասնիկներ և γ-քվանտներ:

Հիմնական Հասկացություններ, Եզրեր և Սահմանումներ

Ճառագայթում, ներթափանցող ճառագայթում, ռադիացիոն պաշտպանություն, պաշտպանություն ռադիոակտիվ և ռենտգենյան ճառագայթումից, նուկլիդներ, ռադիոնուկլիդներ և այլն։ Այս եզրերի բազմազանություը, որոնք որոշ չափով կրկնում են միմյանց, հաճախ բերում են ոչ միանշանակ հասկացության ու մեկնաբանման։ Որոշ աբստրակտացմամբ կարելի է ասել, որ ճառագայթումը դա երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և բազմազան ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ։ Հետևաբար, իոնացնող ճառագայթումը դա ռադիոակտիվ տարրերում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների կողմերից մեկն է։ Ներթափանցող ճառագայթումը կարելի է հասկանալ ինչպես իոնացնող ճառագյթման խոցող գործոն, որը առաջանում է, օրինակ միջուկային ռեակտորի պայթյունի ժամանակ։ Իոնացնող ճառագայթումը դա ցանակցաց ճառագայթ է, որը առաջ է բերում միջավայրի իոնացում, այսինքն՝ միջավայրում (ինչպես և մարդու օրգանիզմում) էլէկտրական հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների։

Ճառագայթումը մեր շուրջը

Ինչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա։ Սա այսօրվա բազմաթիվ խնդիրներից մեկն է և այն, որը շատ մարդկանց ուշադրություն է գրավում։ Ճառագայթումը, իսկապես, վտանգավոր է. մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով՝ առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է գենետիկական փոփոխությունները։ Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել։ Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում, ճառագայթման հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից՝ տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից։ Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս։ Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է։ Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ սխալ է։ Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել։ Տիեզերքի առաջացման պահից՝ արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում։ Շատերը զարմանում են, պարզելով, որ մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է։ Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ։ Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է։ Մարդը ենթարկվում է ճառագայթման 2 տեսակների՝ արտաքին և ներքին։ Ճառագայթման չափաբաժինները զգալիորեն տարբերվում են և կախված են նրանից, թե որտեղ է մարդ ապրում։

Ճառագայթման արտաքին աղբյուրները

Տիեզերական ճառագայթմամբ ստեղծվող ռադիոակտիվ ֆոնը (0.3 մԶվտ/տարին) կազմում է մարդու ստացած ողջ արտաքին ճառագայթման (0.65 մԶվտ/տարին) կեսից փոքր-ինչ քիչ։ Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ, որտեղ չներթափանցեն տիեզերական ճառագայթները։ Պետք է նշել, որ բևեռները ճառագայթվում են ավելի շատ, քան հասարակածը։ Սա կապված է երկրի մագնիսական դաշտի առկայության հետ, որի ուժագծերը մտնում և դուրս են գաիլս բևեռներում։ Այնուամենայնիվ ավելի մեծ դեր է խաղում այն, թե որտեղ ե գտնվում մարդը։ Որքան բարձր է մարդ ծովի մակարդակից, այնքան մեծ է ճառագայթման աստիճանը, քանզի օդային շերտի հաստությունը և խտությունը բարձրանալու հետ նվազում է և թուլանում են պաշտպանիչ ունակությունները։ Այսինքն՝ ծովի մակարդակի վրա ապրողը ստանում է տարեկան 0.3 մԶվտ, իսկ 4000 մետր բարձրության վրա ճառագայթումը արդեն 1.7 մԶվտ է։ 12կմ բարձրության վրա, տիեզերական ճառագայթների հաշվին, ճառագայթման մակարդակը աճում է երկրայինից 25 անգամ։ Ինքնաթիռների անձնակազմը ստանում է 10 մկԶվտ չափաբաժին 2400կմ անցնելիս։ Այստեզ նշանակություն ունի ոչ միայն թռիչքի տևողությունը , այլև բարձրությունը։ Երկրային ռադիացիան՝ միջինում 0.35 մԶվտ/տարին, հիմանականում ճառագայթվում է այն օգտակար հանածոներից, որոնք պարունակում են կալիում-40, ռուբիդիում-87, ուրանիում-238 և թորիում-234։ Բնականաբար երկրային ռադիոակտիվությունը ամենուրեք նույնը չէ, այն տատանվում է միջինում 0.3 – 0.5 մԶվտ/տարին սահմաններում։ Գոյություն ունեն վայրեր, որտեղ այս ցուցանիշը բազմաթիվ անգամներ մեծ է։

Բնակչության ներքին ճառագայթումը

Բանկչության ներքին ճառագայթման 2/3-ը գալիս է օդի, ջրի և սննդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ նյութերից։ Միջինում մարդ սատնում է 180 մկԶվտ/տարին կալիում 40-ի հաշվին, որը մարսվում է կենսագործունեության համար անհրաժեշտ կալիումի հետ միասին։ Պոլոնիու-210-ի և Կապար-210-ի նուկլիդները խտացված են ձկան և այլ ծովային կենդանիների մեջ, և այս պատճառով նրանք, ովքեր շատ են օգտագործում ծովի պարգևնեևը, ստանում են ներքին ճառագայթման համեմատաբաև բարձր չափաբաժիներ։ Հյուսիսում ապրողները, ովքեր օգտագործում են եղջերուի միս, նույնպես ստանում են բարձր ներքին ճառագայթում, քանի որ եղջերուի սնունդ հանդիսացող բուսականությումը իր մեջ պարունակում է պոլոնիումի և կապարի իզոտոպներ։ Գիտնականները հաստատել են, որ բնական ճառագայթման աղբյուրներից ամենակշռավորը հանդիսանում է ռադիոակտիվ ռադոն գազը՝ դա անտեսանելի գազ է, որը չունի ոչ հոտ, ոչ համ և 7.5 անգամ ծանր է օդից։ Բնության մեջ ռադոնը հանդիպում է 2 տեսակով՝ ռադոն-220 և ռադոն-222։ Ճառագայթման հիմական մասը գալիս է ոչ թե հենց ռադոնից, այլ նրա քայքայման արգասիք հանդիսցող նյութերից։ Մարդիկ ճառագայթվում են օդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոնուկլիդներից։ Ռադոնը արձակվում է երկրակեղևից, համարյա թե ամենուրեք և այդ պատճառով ճառագայթման մեծ մասը մարդը ստանում է՝ գտնվելով շենքի առաջին հարկերում, չօդափոխվող սենյակում։ Գազը շենք է ներթափանցում հատակի միջով։ Ռադոնի խտությունը փակ սենյակում սովորաբար 8 անգամ մեծ է, քան փողոցում։ Փայտը և աղյուսը արտանետում են գազի փոքր քանակություններ, իսկ երկաթը և գրանիտը շատ ավելի մեծ քանակություններ։ Կավահողերը չափազանց ռադիոակտիվ են։ Շատ ռադիոակտիվ են արտադրության որոշ թափոններ՝ օրինակ կարմիր կավից աղյուսը կամ, ածխի այրումից առաջացած մրի փոշին։ Ռադոնի բնակարան ներթափանցելու այլ ճանապարհներից են ջուրը և բնական գազը։ Պետք է հիշել, որ հում ջրում ռադոնը ավել է պարունակվում, իսկ եռման ժամանակ այն գոլորշու հետ հեռանում է։ Այս պատճառով, հիմնական վտանգ է ներկայացնում ռադոնի ներշնչելը գոլորշու հետ միսին։ Ամենից հաճախ սա տեղի է ունենում տաք ջրով լողանալիս։ Նույնպիսի վտանգ է ներկայացնում ռադոնը, հողի տակ խառնվելով բնական գազի հետ, որը հետագայում այրվում է բնակարաններում, բազմաթիվ ջեռուցիչ սարքավորումներում։ Լավ օդափոխման բացակայության դեպքում, ռադոնի խտությունը կարող է հասնել վտանգավոր արժեքների։ Նույնպես չի կարելի մոռանալ, որ քարածխի այրման ժամանակ, ածխի զգալի բաղադրիչներ վերածվում են մրի, որտեղ կենտրոնացած են շատ ռադիոակտիվ նյութեր։ Մուրը, օդում տարածվելով, բերում է օդի , մարդու լրացուցիչ ճառագայթման։ Աշխարհի բոլոր վառարաններից և բուխարիներից օդ է արտանետվում նույն քանակի մուր, որքան էլեկտրակայաններից։ Վերջին տասնամյակների ընթացքում մարդը եռանդուն զբաղվում է միջուկային ֆիզիկայի խնդիրներով, ստեղծել է հարյուրավոր արհեստական ռադիոնուկլիդներ, սովորել է օգտագործել ատոմի հնարավորությունները բազմաթիվ բնագավառներում՝ բժշկությունում, էներգետիկայում, բազմաթիվ սարքավորումներում, ընդերքաբանությունում, ռազմական արտադրությունում և այլն։ Այս ամենը պարզ է, որ բերում է մարդու լրացուցիչ ճառագայթման։ Սովորաբար չափաբաժինները մեծ չեն, բայց պատահում է, երբ արհեստական աղբյուրները հազարավոր անգամներ գերազանցում են բնակարանների ինտենսիվությունը։ Ռադոակտիվության կիրառման հետ կապված բժշկական պրոցեդուրաները և բուժման եղանակները հանդիսանում են մարդածին ճառագայթման աղբյուրներից հիմականը։ Օրինակ՝ ատամների ռենտգենոգրաֆիայի ժամանակ մարդը ստանում է 0.03 Զվտ տեղային միանգամյա ճառագայթում։ Ստամոքսի ռենտգենոգրաֆիայի ժամանակ՝ 0.3 Զվտ։ Ատոմային պայթյունները նույնպես իրենց դերն են խաղում մարդու լրացուցիչ ճառագայթման գործում։ Փորձարկումներից առաջացած ռադիոակտիվ տեղումները մթնոլորտում տարածվում են ողջ երկրագնդով մեկ՝ ավելացնելով աղտոտվածության մակարդակը։ Փորձարկումները անց են կացվել 2 ժամանակահատվածներում՝ 1954-1958՝ երբ պայթյունները իրագործում էին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը։ 1961-1962՝ ավելի նշանակալի, Պայթյունները հիմնականում անց էին կացնում ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը։ Ընդհանուր առմամբ միջուկային զենքի փորձարկումներ մթնոլորտում իրականացվել է՝ Չինաստան՝ 193, ԽՍՀՄ՝ 142, Ֆրանսիա՝ 45, ԱՄՆ՝ 22, Մեծ Բրիտանիա՝ 21 անգամ։ 1980 թվականից հետո մթնոլորտում փորձարկումները գործնականում դադարեցին, բայց ստորգետնյաները շարունակվում են մինչ օրս։ Միջուկային էներգետիկան, սակայն և փոքր դեր է խաղում ռադիոակտիվ աղտոտման գործում, հանդիսանում է բազմաթիվ վեճերի աղբյուր։ Եթե միջուկային սարքավորումները սարքին են և աշխատում են նորմալ, ապա նրանց արտանետումները փոքր են։ Պարզ է, որ միջուկային ռեակտորից ստացած ճառագայթման չափաբաժինը կախված է հեռավորությունից և ժամանակից։ Որքան հեռու է մարդ ԱԷԿ-ից, այնքան փոքր է ստացած չափաբաժինը։ Սա կախված է նարանից, որ մթնոլորտ արտանետվող ռադիոնուկլիդների մեծամասնությունը շատ արագ քայքայվում է և հետևաբար ունեն միայն տեղային նշանակություն։ Իհարկե, գոյություն ունեն երկարակյաց ռադիոնուկլիդներ, որոնք կարող են տարածվել ողջ երկրագնդով մեկ և պահպանել իրենց գոյությունը գործնականորեն հավերժ։ Ռադիոակտիվ աղտոտման այլ աղբյուրներ են հանդիսանում հանքերը և հարստացնող գործարանները։ Ուրանի հարստացման ընթացքում առաջանում են բազմաթիվ թափոններ՝ “պոչեր”, որոնք պահպանում են իրենց գոյությունը միլիոնավոր տարիներ։ Սրանք են բնակչության ճառագայթման հիմնական երկարակյաց աղբյուրը։ Որպես եզրակացություն կարելի է ասել, որ միջուկային էներգետիկայից ստացած ճառագայթումը հիմնականում կազմում է բնական աղբյուրներից ստացած ճառագայթման 2%-ից քիչ մասը։

Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս

Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է: Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ՝ սխալ է: Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել: Տիեզերքի առաջացման պահից` արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում: Շատերը զարմանում են, պարզելով, որ մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է: Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ: Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է:

Իոնացնող ճառագայթման ազդեցությունը և վտանգի չափանիշները

Իոնացնող ճառագայթման ազդեցությունը

Իոնացնող ճառագայթման ցանկացած տեսակ օրգանիզմում առաջ է բերում կենսաբանական փոփոխություններ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցության դեպքում։ Միանգամյա ճառագայթումը առաջացնում է կենսաբանական փոփոխություններ, որոնք կապված են գումարային ստացված չափաբաժնից։ Այսպիսով, 0.25Գր չափաբաժնի դեպքում զգալի փոփոխություններ չեն նկատվում, բայց արդեն 4-5Գր չափաբաժնի դեպքում, մահացությունը հասնում է 50%-ի, իսկ 6Գր-ից ավելի դեպքում մահացությունը 100% է։ Ազդեցության հիմնական մեխանիզմը կապված է կենդանի հյուսվածքների ատոմների և մոլեկուլների իոնացման պրոցեսի հետ, մասնավորապես ջրի մոլեկուլների իոնացման հետ, որոնք էլ ենթարկվում են ինտենսիվ քայքայման։ Առաջացած փոփոխությունները կարող են լինել շրջելի և անշրջելի և կարող են հանդես գալ խրոնիկ ճառագայթային հիվանդության տեսքով։

Իոնացնող ճառագայթման վտանգի չափանիշները

Իոնացնող ճառագայթման կենդանի օրգանիզմի վրա ազդեցության մակարդակը կախված է չափաբաժնից, ազդեցության տևողությունից, ճառագայթման տեսակից և օրգանիզմ ընկած ռադիոնուկլիդի տեսակից։ γ և ռենտգենյան ճառագայթումը քանակապես բնութագրելու համար մտցրել են չոր օդում էքսպոզիցիոն չափաբաժնի հասկացությունը։ Վերջինիս չափման միավորն է Կլ/կգ։ Կլանված չափաբաժին է անվանվում ճառագայթման էներգիայի քնակը, որը կլանվել է միավոր զանգվածի կողմից։ Չափվում է Գր-երով (Գրեյ)։ Սակայն այս չափանիշը հաշվի չի առնում այն, որ նույն քանակությամբ կլանված α-մասնիկները շատ ավելի վտանգավոր են, քան β-մասնիկները կամ γ-ճառագայթները։ Այս պատճառով ներմուծվել է համարժեք ճառագայթման հասկացությունը։ Չափվում է Զվտ-երով (Զիվերտ)։ 1Զվտ = 1Ջ/կգ, այստեղ հաշվի է առնվում ճառագայթման վտանգավորության աստիճանը։

Թափոնները որպես մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության արդյունք

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով: Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ: Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով: Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման: Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը: Մթնոլորտ Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: CO և CO2 գազերի արտանետումների ամենամեծ բաժինն ընկնում է հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին: Ծծմբային գազի՝ ծծմբի երկօքսիդի (SO2) առաջացման աղբյուրը մինչև 5–7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է: Մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (SO3), որը օդում վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում է գետին: Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման հիմնական աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին գույնի կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ: Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն երանգ: Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ: Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները: Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր: Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման: Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ են թափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ: Ջրոլորտ Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր: Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով, որոնք վատացնում են ջրի որակը, այն դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի. խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, փոխվում է ջրային կենսաբազմազանությունը, նվազում են արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր: Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը. վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ, զարգանում են մակաբույծներ: Ներկայումս ջրային միջավայրի լրջագույն աղտոտիչ են նաև նավթն ու նավթամթերքները: Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում նավթատար խոշոր նավերի վթարները, երբ նավթն արտահոսում և աղտոտում է հսկայական ջրատարածքներ: Արտահոսած նավթը խախտում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցնում ձկնորսությանը, զբոսաշրջությանը: Ջրի մակերևույթից նավթը հավաքում են հատուկ նավթահավաք նավերով, հողի և ջրամբարների մաքրման համար օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ, ինչպես նաև կիրառում ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ): Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ: Ջրավազանների աղտոտման առավել արտահայտված դրսևորումներից է ջրի «ծաղկումը» (էվտրոֆացում)` քաղցրահամ ջրավազանների վերին կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը: Ջրի «ծաղկման» յուրահատուկ օրինակ է Սևանա լճի «ծաղկումը»` ջրի մակարդակի իջնելուց հետո: Բնական ջրերի կարևոր առանձնահատկությունն ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշիանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների գործունեության միջոցով: Մշակվել են բնական ջրերի արհեստական մաքրման բազմաթիվ եղանակներ. մեխանիկական եղանակով, օրինակ, մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը: Ջրերի մաքրման քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, կլանումը` քիմիական որոշակի կլանիչներով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը՝ քլորի և օզոնի միջոցով ախտահանվում է խմելու ջուրը: Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերն անցկացնում են խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ կիրառություն ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով. տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին: Ջուրը տհաճ հոտով գազերից ու նյութերից մաքրելու նպատակով կիրառվում է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդի թթվածնով: Հող Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթաակտիվ թափոնները: Որոշ թափոններ նեխման հետևանքով արագ քայքայվում են, սակայն շատերը պահպանվում են երկար, մասնավորապես` պլաստմասսայե տարաները: Այդ առումով որոշակի վտանգ են ներկայացնում նաև հանքային պարարտանյութերն ու պեստիցիդները, որոնք հակում ունեն կուտակվելու սննդային շղթայի որևէ օղակի օրգանիզմներում` հանգեցնելով գենետիկական փոփոխությունների և ուռուցքների առաջացման: Հողի աղտոտվածության հիմնական արտահայտությունը նրա վնասակար ազդեցությունն է բուսական կամ կենդական այս կամ այն օրգանիզմի վրա: Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան քիմիական տարրեր և արևի էներգիան: Հողը կատարում է աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքարարի դեր: Ուստի, հողի պաշտպանությունն առաջնակարգ դեր ունի շրջակա միջավայրի պահպանության համալիրում: Աղտոտման դեմ պայքարն աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութական արժեքների պահպանության միջոցառումների համակարգն է: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է նախ` առավելագույնս զտել արտանետվող գազերն ու հոսքաջրերը, իրականացնել շրջակա միջավայրի էկոլոգիական փորձաքննություն և աղտոտման վիճակի գնահատում, խստորեն հետևել բոլոր աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանմանը, ապա` ստեղծել անթափոն արտադրություններ: Բնության պահպանության, շրջակա միջավայրի վիճակի վերահսկման, որակի գնահատման, ինչպես նաև կենսամիջավայրի, էկոհամակարգերի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունների կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման համար ստեղծվել են բնապահպանական 1000-ից ավելի կազմակերպություններ (Բնության պահպանության միջազգային միություն, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ և այլն), ընդունվել օրենքներ ու համաձայնագրեր, որոնց միացել է նաև Հայաստանը:

Թափոններ

Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են: Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է: http://www.slideshare.net

Ինչպես նվազեցնել օդի աղտոտվածությունը

2020-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: Նման եզրահանգման են եկել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության փորձագետները: Քաղաքների աղտոտվածությունը կարող է առաջանալ ավտոտրանսպորտի վնասակար արտանետումների, ոչ ճիշտ քաղաքաշինության արդյունքում, և այլն: Մարդու օրգանիզմի վրա այդ բացասական ազդեցությունը լինում է երկու ձևով՝ անմիջական և միջնորդավորված: Անմիջական ազդեցությունը  մթնոլորտային օդի միջոցով հենց շնչառական օրգաններով է մարդուն փոխանցվում, իսկ ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, դա այն է, երբ աղտոտված մթնոլորտային օդի արտանետումները նստում են հողի, ջրի և բուսականության վրա, այնուհետև փոխանցվում և ապա՝ արդեն այդ աղտոտված ջուրն ու գյուղմթերքները բերանի խոռոչով մարդու օրգանիզմում են հայտնվում:  Քաղաքները մեծանում են ոչ թե՝ որ դրանց սահմաններն են մեծանում, այլ կանաչապատ տարածքների օգտագործման հաշվին, կամ, երբ բնակելի շենքերը կառուցվում են իրար շատ մոտ, իսկ մի շենքի համար նախատեսված տարածքում ևս մեկ այլ շենք է կառուցվում: Ոչ ճիշտ շինարարության  հետևանքով, արդեն քամու հոսքն է արգելափակվում, քաղաքաշինությունը ևս մեծ դեր է կատարում մթնոլորտային օդի աղտոտվածության հարցում: Այդ ամենն ամբողջովին վերացնել հնարավոր չէ, և իդեալական մթնոլորտային օդով քաղաք գոյություն չունի, և, եթե անգամ քաղաքում մեքենա չլինի, իսկ տվյալ քաղաքի շինարարությունը լավ լինի, միևնույն է, քամին բերում է այդ աղտոտված օդը, բացի այդ, քաղաքը կարող է աղտոտվել նաև մթնոլորտային տեղումների՝ անձրևի, ձյան միջոցով: Սակայն, իհարկե, քաղաքի աղտոտվածությունը կարելի է գոնե հնարավոր նվազագույնի հասցնել: Առաջիկայում երիտասարդ գիտնականը պատրաստվում է ուսումնասիրել և համեմատել Երևան և Ալավերդի քաղաքների էկոլոգիական իրավիճակը, իսկ հետո առաջարկներ ներկայացնել՝ քաղաքների աղտոտվածության մակարդակը նվազեցնելու վերաբերյալ:

Աղմուկ

1.Ինչ է աղմուկը

  1. Աղմուկ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով (ինտենսիվություն) և չափվում է դեցիբելով (դբ) ու տատանումների հաճախությամբ, որն արտահայտվում է հերցով (1հց-ը 1 տատանումն է վրկում)։ Ձայնային ճնշման մակարդակի որոշման համար կիրառում են հատուկ սարքեր՝ աղմկաչափեր։ Բնականոն լսողություն ունեցող մարդն ընկալում է 16-20000 հց հաճախությամբ և 0-ից մինչև 120-140 դբ ինտենսիվությամբ ձայնային տատանումներ։ Ձայնի մեծ ուժգնությունը (աղմուկ) առաջացնում է ցավի զգացողություն (թմբկաթաղանթի վրա ուժեղ ճնշման հետևանքով), իսկ 150 դբ ձայնն անտանելի է։ Մարդու առողջության վրա բացասական ազդեցություն է ունենում տևական և չափազանց ինտենսիվ ազդեցության աղմուկը։

2.Ինչ ազդեթություն ունի աղմուկը մարդու առողջության համար և շրջարկյա միչավայրի վրա

2.Աղմուկը վտանգաոր է ոչ միայն մարդու առողջության, ալև շրջակա միջավայրի համար: Աղմուկից կարող է մարդու թմբկաթաղանթը պայթել, երբ այն գերազանցի 140 դեցիբելը (դբ): Մեր կյանքում ձայները հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։Նորման, որ կարող ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։

Աղմուկի հետևանքները

Գիտնականներն աղմուկի ազդեցության հետ են կապում նյարդային, սիրտանոթային, խոցային հիվանդությունների աճը, որոշ մասնագիտության բանվորների ծանր լսողության առաջացումը։ Աղմուկից առաջին հերթին վնասվում է լսողության օրգանը։ Մարդու ականջը բնական պաշտպանություն չունի բարձր աղմուկի դեմ, որն ազդում է լսողության օրգանի բջիջների և նյարդերի վրա։ Վատ ձայնամեկուսացման պայմաններում նվազում է մարդու ինչպես ֆիզիկական այնպես էլ մտավոր աշխատունակությունը։ Աղմուկը բացասաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գլխուղեղի կեղևի բջիջների գերհոգնածություն և հյուծում։ Աղմուկի ազդեցությունից առաջանում է անքնություն, հոգնածություն, խանգարվում են շարժումների համաձայնեցումը, մարմնի հավասարակշռությունը, նվազում է ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը և աշխատանքի արտադրողականությունը։ Աղմուկի տևական ազդեցությունն օրգանիզմի վրա և դրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգում տեղի ունեցող խանգարումները նպաստում են հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը։ Ամենօրյա աղմուկը մարդկանց երբեմն հասցնում է նյարդային խանգարման շեմին։ Հանգստի և հատկապես քնի ժամանակ, երբ առավելապես պետք է վերականգնվեն օրգանիզմի ուժերը, աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է։

Երբ աղմկում է քաղաքը

Երեւանում օր օրի էկոլոգիական խնդիրները շատանում ու լրջանում են։ Դրանց շարքից է նաեւ էկոլոգիական աղմուկը, այլ կերպ ասած, քաղաքն աղտոտված է նաեւ աղմուկով։ Սա ոչ միայն Երեւանի, այլեւ բոլոր մեծ քաղաքների խնդիրն է։ Այն սկսել է լուրջ անհանգստություն պատճառել ողջ աշխարհին։ Մինչդեռ մի որոշ ժամանակ առաջ ձայները միայն օգնում էին…օգնում էին մարդուն ինֆորմացիա ստանալ շրջապատող աշխարհի ու տարբեր երեւույթների մասին։ Ձայներն իրենց այդ գործառույթն այսօր էլ չեն կորցրել, միայն թե դրանք չափից ավելի են բարձրացել։

Փողոցային աղմուկը քնի ժամանակ ազդում է առողջության վրա. բրիտանացի գիտնականներ

Բրիտանացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ փողոցային աղմուկը քնի ժամանակ բացասաբար է անդրադառնում երկարատև քուն մտած մարդու առողջության վրա, գրում է mk-london.co.uk–ը։ Գիտնականների փորձին մասնակցել են հարյուր բրիտանացիներ, որոնց կեսը որոշ ժամանակ քնել են լռության մեջ, իսկ մյուս կեսը՝ լուսամուտից այն կողմ փողոցի աղմուկի ներքո։ Արդյունքում պարզվել է, որ աղմուկի մակարդակի 10 դեցիբելով բարձրացումն արդեն հիպերտոնիկ դառնալու ռիսկը մեծացնում է 14 տոկոսով։ Մշտական աղմուկի դեպքում տարեցտարի սրտանոթայինից հետո տուժում է նաև նյարդային համակարգը. կարող է զարգանալ ընկճախտ կամ այլ խանգարումներ։ Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ռիսկի գոտում են գտնվում այն մարդիկ, ովքեր ապրում են երկաթուղային խաչմերուկների, օդանավակայանների ու ավտոմայրուղիների մերձակայքում։

Աղմուկը խանգարում է նաև ստեղծագործական աշխատանքին

Աղմուկը տարբեր ձայների անկանոն, քաոսային զուգորդությունն է, որն անբարենպաստ ազդեցություն է գործում մարդու առողջության վրա: Խանգարվում են աշխատանքային գործունեությունն ու հանգիստը, և մարդ շուտ է հոգնում, օգտակար ինֆորմացիայի` խոսքի, երաժշտության ընկալումը դժվարանում է, առաջանում է նյարդահուզական գրգռված վիճակ: Աղմուկի բարձր մակարդակն ազդում է վեգետատիվ ֆունկցիաների, տարբեր օրգան-համակարգերի վրա (սրտանոթային, ստամոքսաաղիքային, հորմոնային) և այլն:

Աղմուկը կարող է առաջացնել հարբած լինելու զգացում, մարդու մոտ ստեղծել սթրեսային վիճակ: Այն ազդում է նաև բույսերի և կենդանիների վրա: Աղմուկը կարող է առաջացնել հարբած լինելու զգացում, մարդու մոտ ստեղծել սթրեսային վիճակ: Այն ազդում է նաև բույսերի և կենդանիների վրա: Բարձր ձայնն ու աղմուկն ազդում են մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։Աղմուկի ազդեցության տակ մարդու եւ կենդանու օրգանիզմում առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթն իրականում չկա։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ մեծ ու աղմկաշատ քաղաքներում մարդիկ ավելի անհանգիստ ու դյուրագրգիռ են։ Երևանի մետրոյով 15-20 րոպե երթևեկելու դեպքում (իսկ մետրոյում աղմուկը հասնում է 75 դեցիբելի) մարդն իր օրգանիզմը որոշակի վտանգի է ենթարկում:

Ես սիրումեմ բարց ձայնով լսել երաժշտություն:                                                               Ես բայց չեմ սիրում մետրոյի և ծեծկրտուկների աղմուկը: