Հովհաննես Թումանյան «ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ»

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Հովհաննես Թումանյան քառյակներ

Զուր եմ փախչում,  ինձ խափում
Հազար կապ է ինձ կազպում
Ամենքի  հետ ապրում եմ
Ամենքի չափ տառապում:

Ե՛տ չեկավ
Գնաց, գնաց ետ չեկավ,իմ սրտում
Անկուշտ մահին,սև  հողին
Գերի մնաց ե՛տ չեկավ:

Քանի մահ կա իմ սրտում,
Թափուր գահ իմ սրտում
չէ՞ դու դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—

Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան սւքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու նշանավոր գործիչ: Ծնվել է 1885 թվ. Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեվորականի ընտանիքում: 1897 թվ-ին Տերյանը մեկնում է Թիվլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները: Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանըընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, ՊողոսՄակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած,անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում էհեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ”ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «ԵրկիրՆաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդածքաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղպայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ,առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանրհիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Միսակ Մեծարենց Ձմռան պարզ գիշեր

Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծըծեմ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր։

Կ’ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անյագ.
Կ’ուզեմ որ մեռնի՜ն տիւ ու Ժամանակ՝
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր։

Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
Այս պաղատագին շարԺուձեւիս մէջ,
Ու մինչ կ’ողողեն զիս ցոլքերդ անշէջ,
Աչքերս ալ մոռնան տակաւ այս նատիր։

Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունէ՜ զիս,
Ընդունէ՜, միստիք ո՜վ անդորրութիւն
Իմ աղերսակոծ շունչիս սօսաւիւն,
Եւ համբոյրն անանց՝ զոր կու տայ հոգիս։

Սենեակս է լեցուն յուշքերովն աղի
Երէկի հովին վայրագ տարփանքին.
Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
Վախը գրգանքին անոր կատաղի։

Նե՛րս խուԺէ ուԺգին, նե՜րս պատուհանէս
Ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին
Քու սրբութիւնով իր խորշերն յորդին,
Եւ ես արթննամ վաղնջուց քունէս։

Համբոյրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծըծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։

Նկարագրում է գիշերվա պարզությունը: Դիմելով գիշերվան.ասում է . <<Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր։

Հեղինակը  ցանկանում է, որ ժամանակը կորչի ու ինքը   մնա  գիշերվա մեջ մենակ: Հեղինակը ցանկանում է, որ  գիշերը ներս մտնի իր պատուհանից և օդը լցնի կախարդանքով ու ինքը արթնանա իր քնից:

 

Միսակ մեծարենց Աքասիաների շուքին տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

Հեղինակը նկարագրում է գիշերվա նկարագրությունը  գիշերվա  գեղեցկությունը  Աքասիանների շուքին տակ:  Թե  ինչպես են  թերթիկները հանդարտ իջնում և բուրմունքով լցնում իրիկունը:  Ծաղիկների  թերթիկներից  կաթացող  ջուրը, այնքան պարզ է ու ջինջ,  որ  նմանեցնում է մանկան  արցունքին: Ծաղիկների թերթիկները թափվելով, օդը  մաքրում են  իրենց  բույրով, և  մթնշաղը դարձնում ավելի հեշտագին: