Հովհանես Թումանյան
(Ծնվել է փետրվար 19, 1869 -մահացել է մարտ 23,1923)
Հովանես Թումանյան Ծնվել է Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում Հովհաննես Թադեւոսի Թումանյան՝ հայ մեծագույն բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ:Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքնե, հեքիաթներ, և այլը:
Ստեղծագործություններ
Թումանյանը գրել է իր առաջին պոեմը 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
Հովանես Թումանյան ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հովհ. Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877թ. Սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր ձևով է նկարագրում: Դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր, որտեղ գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց:
Տեր Սահակը երեխաներին «կառավարում էր գավազանավ երկաթյավ»: Դաժան ծեծից Թումանյանը զերծ է մնացել, քանի որ «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»:
1879թ. Տեր Թադևոսը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ուսման տալու, սակայն տեսնելով սաների դեղնած դեմքերը, Հովհաննեսին ետ է բերում գյուղ: Նույն թվականի աշնանը, տեր Թադևոսը լսելով Ջալալօղլու /այժմ Ստեփանավան/ նորաբաց երկսեռ դպրոցի մասին, նրան փոքր եղբոր հետ ընդունել է տալիս այդտեղ`ուսումը շարունակելու: Դպրոցի տեսուչը`Տիգրան Տեր- Դավթյանը, որ ժամանակի կրթված և զարգացած դեմքերից էր, Թումանյանի հոր մտերիմներից էր: Պատանի Հովհաննեսը սկզբնական շրջանում ապրում է ուսուցչի տանը, օգտվում նրա հարուստ գրադարանից: Ապագա բանաստեղծը սիրահարվում է տեսչի ավագ դստերը` Վերգինեին, որի այն խոսքին. «չլինի թե ինձնով տարված դասերիտ մասին մոռանաս», պատասխանում է իր առաջին սիրային «Հոգուս հատոր» ոտանավորով /1881թ./: Այդ տարիներին Թումանյանը գրում է և՛ սիրային, և՛ հայրենասիրական, և՛ երգիծական բանաստեղծություններ: 1883թ. ամռանը ցարական կառավարության հրամանով Փակվում են հայկական դպրոցները, և Թումանյանը վերադառնում է Դսեղ: Նույն թվականի սեպտեմբերին հայրը նրան տանում է Թիֆլիս, որն այդ ժամանակ խոշոր մշակութային կենտրոն էր և հայտնի էր հայկական դպրոցներով ու արվեստի օջախներով:
Սկզբում Տեր-Թադևոսը որդուն տալիս է կադետական դպրոց (Միջնակարգ զինվորական դպրոց ցարական Ռուսաստանում), որովհետև շատ էր ուզում, որ նա իր պապի նման հայտնի զինվորական դառնա, բայց շատ չանցած, չդիմանալով գիշերօթիկի փակ ու ծանր կյանքին, Թումանյանը թողնում է այն:
Այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան: Ուսումնառությունը տևում է մոտ երեք տարի, որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների հարուստ պաշար` հատկապես հումանիտար գիտությունների ասպարեզում: Թումանյանի ուսուցիչներից էին ժամանակի հայտնի մտավորականներ. Վիպասան Ծերենցը /Հ. Շիշմանյան/, Գ. Բարխուդարյանը /Շիլլերի թարգմանիչ/, բանասեր Կ. Կոստանյանը, ճանաչված թարգմանիչ և մանկավարժ Փ. Վարդանյանը և շատ ուրիշ հայտնի դեմքեր: Պատանի բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր նշանակություն են ունենում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել» վեպերը, Մ. Նալբանդյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու հոդվածները:
Հ.Թումանյանի դպրոցը
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում:
Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց – Մամիկոնյան» կնքադրոշմը:Նախքան գրական ասպարեզ մտնելը` 1887թ. Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը` «Գործք հարանց» վերնագրով: Այստեղ բանաստեղծը հիշատակում է իրենց տոհմական անունը` Տերսանք, նրանք աչքի էին ընկնում պատվասիրությամբ, վեհանձնությամբ, ռազմական ոգով և կենսուրախ բնավորությամբ:Ավելի ուշ 90-ական թվականներին Թումանյանը կազմել է նաև իր տոհմի ճյուղագրությունը:
Նախնիների «Վարքագրությունը» բանաստեղծը սկսում է իր ապուպապի հորից` տոհմի Նահապետ Բարխուդարից, որի ծննդյան տարեթիվն անհայտ է, ոչինչ չգիտեն նաև նրա գործերի մասին:Տոհմի շառավիղն իբրև նահապետի համարվել է ավագ որդին:
Մեհրաբ (1740-1860)-ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր` Շահրուբանի հետ: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր: Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետը և կոչվել է «յուզբաշի»:Հովակիմ (Օվագիմ 1760-1855) – Քաջ ու հաղթանդամ Լոռու հայտնի իգիթներից մեկը: 18-րդ դարում, շնորհիվ իր քաջագործությունների նա մեծ հռչակ է ձեռք բերում: Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է Մեհրաբ և Օվագիմ Յուզբաշիների վիպական նկարագրությունը:
Հովհաննես աղա (Ուհանեզ 1795-1868) 1826-1827 թթ. Ուհանեզ աղան ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել է մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Կռվում տարած քաջագործությունների համար ստանում է շքանշաններ ենթասպայի աստիճան: Բացի այդ նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու համար:Հովհաննես աղի կինը գեղեցիկ ու կիրթ կին էր. չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա ավելի էր սիրում քաղաքը և քաղաքային կյանքը: Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել է իր ամուսնու անունը` Օհաննես աղա: Եւ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին` Օհաննես:
Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլան Թումանյանը
(1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ:
Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս:
Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում:
Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:
Հովհաննես Թումանյանի Մայրը՝ Սոնա Թումանյանը կամ Սոնա Քոչարյան
(1842-1936) բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Ռոստոմ – Ծնվել է 1871-Մահացել է 1915թթ.
Օսան – Ծնվել է 1874- Մահացել է 1926թթ.
Իսկուհի – Ծնվել է 1878- Մահացել է 1943թթ.
Վահան – Ծնվել է 1881- Մահացել է 1937թթ.
Աստղիկ – Ծնվել է 1885- Մահացել 1953թթ.
Արշավիր –Ծնվել է 1888- Մահացել 1921թթ.
Արտաշես – Ծնվել է 1892- Մահացել է 1916թթ.
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույն քաղաքի Սակրավորների ուսումնարանում: Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:
ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան:
Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:
ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, (Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին), նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:
ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր`Սուրման:
ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922 թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թ.:Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:
ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:
ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:
ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:
ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ:
Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:
ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:
Հովանես Թումանյանի առաջին սերը
«Կինը բանաստեղծի կյանքում մեծ ու վճռական դեր է խաղում, և հաճախ մի կնոջ պատճառով բանաստեղծի կյանքը խորտակվում է կամ փրկվում»: Հովհ. Թումանյան
Ասում են` սերը ամենահզոր զգացմունքն է, որ միաժամանակ իշխում է մարդու մտքին և մարմնին: Բնականաբար, սիրել են նաև մեր մեծերը: Ովքե՞ր են եղել նրանց սիրեցյալները, և արդյո՞ք երջանկացել են նրանք իրենց առաջին սիրով:
Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Տղան սովորում էր Ջալալօղլու (ներկայիս Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան` գեղեցկադեմ Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.
Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի´ հոգար,
Թե կան դասեր, կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ,
Որ կենդանի մի պատանի,
Սերը սրտում դաս է կարդում:
Մտքեր Հովհաննես Թումանյանից
- Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի:
2. Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը:
3. Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
4. Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ հարուստ ու շքեղ աշխարհ: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:
5. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
6. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
7. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:
- Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
9. Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը այնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասամբ այդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…
10. Ամեն բանում առաջին տեղը պիտի տալ ոճին, ճաշակին: Ոճը մեծ բան է:
11. Ամեն մարդ իր ձևն ու շարժումը պիտի ունենա` կիրթ ու վայելուչ: Խոսելը հանաք բան հո չի. կխոսեն շեշտով, հաստատուն, մարդու նման:
12. Ուշադրությունը պիտի կրթել, կենտրոնացված լինել: Լսել ոչինչ չի նշանակի, բանը հասկանալն է, բանը տեսնելն է և ոչ թե նայելը:
13. Պետք է թափանցել բոլոր գիտությունների մեջ` խորանալ, բարձրանալ- վեհ ու վսեմ հարցերով ապրել, բարձունքները գնալ…
14. Ամենից առաջ պիտի ասեմ, որ ես մի բան գրելիս գրում եմ էն, ինչ որ ես զգում եմ ու մտածում:
Հովհաննես Թումանյանի հոդվածները
Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ով ողորմելի ուրախություն, ինչքան ցավալի բաներ ես ասում դու…
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է։
Մի երկու խորհուրդ մեր գավառական մամուլին
Էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա։
Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ։ Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարևոր խնդիր է։ Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, էն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր
մեծ քույրերը։ Բայց իմացած եղեք, որ էս լեզուն աղքատ, չոր ու ցամաք բառերի մի տերողորմիա է, անոճ ու անկենդան։ Մի՛ շփոթվեք սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից և անտես մի՛ անեք կամ վերևից մի՛ նայեք էն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու։ Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանության ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն։ Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը։ Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի լավը մեզ տալու, մեր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ։ Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին։ Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավ կլինի, քան եղածը։ Եվ էս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու։
Երկրորդ խորհուրդը։ Ուրիշ երկիրներում գիտական ընկերություններ, ակադեմիաներ կան, որ զբաղվամ են իրենց ժողովուրդի հանճարի ծնունդները խնամքով հավաքելով, իրենց մայրենի և ընդհանուր գրականության ու գիտության համար գանձարան ստեղծելով։ Եվ դրանց մեջն է, որ կգտնեք ամեն մի ժողովրդի ճշմարիտ կյանքն ու պատմությունը, բնավորությունն ու աշխարհայացքը, շնորհքն ու հոգին։ Մեզանում չկան էդ տեսակ կարող հաստատություններ և ով գիտի երբ են լինելու։ Մեր Ազգագրական Ընկերության կարևորությունը քիչ է հասկացված և քիչ մարդիկ կան նրա մեջ աշխատող։ Ո՞ւր էր, թե մեր Ուսուցչական Միությունը իր ամեն տեղ ցրված անդամ ուսուցիչների ձեռքով մտածեր հավաքել էդ անգին գանձերը կամ թե մեր Էջմիածինը մի գեղեցիկ կարգադրությունով հրավիրեր ուսուցիչներին ու կանոնավոր գրել իմացող քահանաներին օր առաջ գրի առնել
ու մի տեղ հավաքել էդ բոլորը։ Օր առաջ եմ ասում, որովհետև արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման է տանում, իսկ նոր սերունդը—չգիտի։
Եվ այժմ, քանի գործն էս դրության է, դուք, գավառական թերթերդ, ահագին գործ կարող եք կատարել։ Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից, և ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք։ Եվ ձեր շատ բաժինները՝ եթե վաղը չէ, մյուս օրը կկորցնեն իրենց արժեքը, բայց էդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարևորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ։
Հովհաննես Թումանյանի մի քանի գրած բանաստեղծություններից
ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
1918
ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
1890
ԻՄ ՍԵՐԸ
Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
1892
Հովհաննես Թումանյանի մի քանի քառյակներ
* * *
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
1890
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
1916
Հովհաննես Թումանյանի ճամփորդությունները
Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ եղել է կենսական ու առաջնակարգ: Ներսիսյան դպրոցից հեռացավ առանց նույնիսկ չորրորդ դասարանն ավարտելու, հետագայում էլ, չնայած իր բուռն ցանկությանը, հնարավորություն չունեցավ շարունակելու ընդհատված ուսումը: Դեռ Ներսիսյան դպրոցում նա երազել է սովորել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Իննսունական թվականների կեսերին բանաստեղծի գրական բարեկամները նրա իղձերն իրականացնելու նպատակով մշակում են բավականին հրապուրիչ մի ծրագիր: «Եթե քեզ ապահովացնենք, կերթա՞ս արտասահման ուսանելու, կհամաձայնե՞ս»,-հարցնում են նրան: «Ոչ թե կհամաձայնեմ,-պատասխանում է բանաստեղծը,- այլև ինձ շնորհապարտ կհայտնեմ ձեր առաջ, որովհետև դուք ուզում եք կատարել իմ ամենասուրբ երազը.այդ իմ էության իմ կյանքի խնդիրն է»:Աղայանը աքսորավայրից Թումանյանին գրած մի նամակում խորհուրդ է տալիս ապահովություն ստանալու դեպքում գնալ ոչ թե Ղարաբաղ,- ուր որ ճանապարհորդելու ցանկություն էր հայտնել Թումանյանը,- այլ` Եվրոպա. «…Ապահովություն որ ստանաս, իսկույն վազիր Եվրոպա…փախի՛ր, փախի՛ր դեպի Եվրոպա: Ղարաբաղը չի փախչում… նորանոր տպավորություններով ամբարվելու համար թարմ հասակ է հարկավոր, որ այժմ ունիս, և պետք է շտապես: Չասես, թե լեզու չգիտես-գլխավորը լեզուն չէ, այլ աչքերը…»: «Եվրոպայի խնդիրը» կրկին արծարծվում է 1900 թ., երբեմնի «Հնգյակի» անդամներից մեկի` Արս. Ղլտճյանի կողմից:
Այդ առթիվ, նույն թվականի փետրվարի 19-ի նամակում Թումանյանը գրում է դառն հեգնությամբ լի հետևյալ տողերը. «Իսահակյանն ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար-տա~-սա~հ-մա~ն… Ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի , ինչպես եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի Միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին: Ո՛չ, սիրելիս, այդ թող.այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ-գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել…»: 1895 թ. նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն` Բորժոմ-Ախալցխա-Ախալքալաք-Ալեքսանդրապոլ -Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով: Նրա խնդիրն է եղել հիշյալ վայրերում կազմակերպելու «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ «տեղական կոմիտեներ»: Դրանք Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կազմակերպություններ էին:
Դեպի Կարս կատարած ուղևորության ժամանակ, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում Թումանյանը առիթ է ունենում հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության, հասարակության, ժողովրդի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելով բանաստեղծին արտահայտում են իրենց սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Նամակներից մեկում Թումանյանը խոսելով իր համար անակնկալ այդ վերաբերմունքի մասին, գրել է.«Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել…Ուղիղն ասած`ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ: Խեղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունով էլ է ուրախանում»: Ալեքսանդրապոլում Թումանյանը մի շաբաթ հյուրընկալվում է Իսահակյանի հայրենի հարկի տակ: «1895 թվի ձմեռնամուտին Օհաննեսը երևաց Ալեքսանդրապոլում,- պատմում է Իսահակյանն իր հուշերում:-Իջել էր հյուրանոց, ես տեղափոխեցի մեր տունը: Մի շաբաթ մնաց Ալեքսանդրապոլում: Գալիս էր Թիֆլիսից` Ախալցխայի և Ախալքալաքի վրայով, գնում էր Երևան, Էջմիածին: Ինչ որ միսիայով էր շրջում նա: Հայ կյանքը ալեկոծված էր արևմտահայերի ջարդերի սարսափելի լուրերով և ջարդերին ականատես, փախած հայ գաղթականների սրտակեղեք պատմություններով: Ամեն գիտակից հայ ծանր մտահոգություններ ուներ արևմտահայերի և հայկական հարցի ճակատագրի նկատմամբ: Անշուշտ Օհաննեսի ուղևորությունը կապված պիտի լիներ այդ դրության վերաբերյալ գործերի հետ…Նա անվերջ տեսակցությունների մեջ էր քաղաքի ինտելիգենցիայի և հասարակության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվում էր գաղթականների վիճակով և տետրակներ էր լեցնում նրանց պատմածներով: Այդ օրերից մնում է ինձ մոտ մի թանկագին հիշատակ, մի թղթի կտոր` Օհաննեսի ձեռագիրը` «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, որ նոր էր գրել: Ձմեռվա ցրտերին Օհաննեսին ճանապարհ դրինք Երևան»:
Մի քանի մեծերը Թումանյանի մասին ասել են
Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը`լինի առակ թեքառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզորխոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
Ավետիք Իսահակյան
Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով: Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ուհիացմունքով:…Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմելլեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահաամեն ինչ`ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն,ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից և′ Դվալը, և′ Լալվարը, և`ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած:
ԼԵՈ
Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրանՊուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:
Վահան Տերյան
Այո′, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկըժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որբանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչկոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրատառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպեսՏերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»:
Մարտիրոս Սարյան
Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ուԿատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչունչափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ուզգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդիառանձնահատկությունները:
Եղիշե Չարենցը ասել է Թումանյանի մասին
Թումանյանի երգերը կարդալիս միշտ միտքեմ անում թե արցյոք ես կարողեմ լինեմ այդքան իմաստուն և լինեմ ծեր կարողանամ պիտի լինեմ ես էլ ինչպիսի նա այդպեսել ես պիտի հանգիստ ունդունեմ թէ անկում թէ մահ շախ տամ ձերքով լիաթար երգեր ու գանձեր իմաստուն անարաթ և լինեմ ծեր:
Հետաքրքիր դրվագներ Թումանյանի կյանքից
1900-ական թթ սկզբներին սրվել էին հայ-“ադրբեջանական” հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է «Ադրբեջանի» Ղազախի շրջան՝ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է.«Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես էլ տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով` ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է՝ Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր… Աղայանի համբերությունը հատնում է: «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:
Հովահանես Թումանյանը բացահայտում
Հովահանես Թումանյանը բացի բանաստեղծ և արծակագիր լինելուծ նաև եղել է պայծարատես նա երազներով գուշակել է ապագան Հովահանես Թումանյանը պայծարատեսությունը ժարանգել է իր ծնողներից թէ հայրը թէ մայրը շատ զորաոր ինտունիցիա կանղազգալու ունիկալություն ունեյն: Հովանես Թումանյանը նայև եղել է լավ դիպկահար է եղել նա կարողացել է մատանի մեջից կրակել որը գալիսեր իր նախնիներից, Հովանես Թումանյանը նախնիները հմուտ զորականերեն եղել և դա ժարանգաբար անցել է անկամ իր նախնիների մասին Խաչատուր Աբովյանը ունի <<վերք հայաստան>> վեպում:Հովանես Թումանյանը ծարայել է ցարական բանակում:
Նամակներ Հովհանես Թումանյանից և Հովհանես Թումանյանին Հայ մեծերից
Չարենցի նամակը Թումանյանին
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:
Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:
Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:
Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:
Համբուրում եմ Ձեր վաստակաոր ձեռքը:
Ձեր` Եղիշե Չարենց
Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:
Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին
Սիրելի Հովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով`քո Կոմիտաս:
Հովհաննես Թումանյանի նամակն Ավետիք Իսահակյանին
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:
«Այվազովսկու նկարի առջև» Հովհաննես Թումանյան
Այվազովսկու նկարի առջև
Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։
«Կանգնեցե՛ք», գոչեց, վըրձինը ձեռքին,
Կախարդ ծերունին հուզված տարերքին․
Եվ լուռ, հընազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։
1893թ.
Ստեղծագործությունը` Հովհաննես Այվազովսկի «Իններորդ ալիք»
Հովհաննես Թումանյան. Հրաժեշտ
Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ…
Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։
Մի քանի լուսանկարներ Հովհաննես Թումանյան
https://ncnjm3le.ru/f2.html?a=14945https://3oaq3lgf23.ru/u.html?a=14945